Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Չինացի գիտնականները լազերային հրացան են ստեղծել

Չինացի գիտնականները լազերային հրացան են ստեղծել

Չինաստանի ակադեմիային առընթեր  Սիանի Օպտիկայի եւ ճշգրիտ մեխանիկայի ինստիտուտը հայտարարել է ZKZM-500 լազերային հրացանի մշակման մասին, հաղորդում է HighTech-ը, վկայակոչելով South China Morning Post-ին: Մշակողներն այն դասում են ոչ մահացու ազդեցության զենքերի շարքին, նրա  ոչնչացման շառավիղը կգերազանցի 800 մետրը:

ZKZM-500-ի ճառագայթումը կհանգեցնի մաշկի վերին շերտի խանձմանը եւ անգամ կկարողանա այրել հակառակորդի հագուստը: Չնայած դրան չինացի գիտնականները դեռ հայտարարում են, որ չեն մշակելու մահացու լազերային զենք:

Զենքը մոտ 3 կգ քաշ կունենա: ZKZM-500-ի մյուս տեխնիկական բնութագրիչները դեռ չեն բացահայտվում: Հայտնի է, որ զենքն արդեն պատրաստ է զանգվածային արտադրության համար եւ առաջիկայում շուկա դուրս կգա: Նոր զենքի առաջին օրինակները կստանան չինական հակաահաբեչկաչական ստորաբաժանումները:

Source: X

Մասին News.am