Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Դավիթ Տոնոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը

Դավիթ Տոնոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 3-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն զարգացման բնականոն ուղին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի մասն են կազմում Հայաստանն ու առհասարակ Հարավային Կովկասը, մեծ փոփոխությույունների …