Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / ՌԴ-ում աստերոիդների վրա թռիչքներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորում

ՌԴ-ում աստերոիդների վրա թռիչքներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորում

Ռուսաստանում աստերոիդների վրա թռիչքներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Ռուսաստանի հրթիռատիեզերական տեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Իշկովը:

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ աստերոիդների դեմ պայքարը լուրջ նշանակություն ունի, հաշվի առնելով այն թե ինչ վնաս կարող է պատճառել Երկրին խոշոր օբյեկտի անկումը: Մինչդեռ, ինչպես նշվել է, առանց աստերոիդի մանրամասն ուսումնասիրության (թռիչքի հետագիծը, օբյեկտի զանգվածը եւ այլն) մոլորակին մոտենալու դեպքում անհնար է միջոցներ ձեռնարկել:

Տեխնիկական տեսանկյունից, աստերոիդների վրա թռչելը այդքան էլ բարդ խնդիր չէ: «Աստերոիդը փոքր զանգված ունի, այնպես որ դրա շուրջ կարելի է երկար ժամանակ թռչել՝ քիչ էներգիա ծախսելով», – ասում է Իշկովը:

Մեր մոլորակի համար վտանգավոր աստերոիդների դեմ պայքարի մեթոդները կարող են տարբեր լինել: էներգետիկ ազդեցությունը, անվտանգ հետագիծ դուրս բերելը (այս նպատակով կարելի է հատուկ շարժիչներ օգտագործել):

Նրա խոսքով, Ռուսաստանում աստերոիդների վրա թռիչքների իրականացման տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորումից: Իշկովը նշել է, որ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, մոտակա տիեզերքի յուրացումը կամ կապի սարքերը ուղեծիր դուրս բերելը, իրական շահույթ են բերում: «Աստերոիդի արշավները  փող չեն բերում, եւ այդ գործոնը հետ է պահում բոլոր երկրներին: Նման նախագծերի համար, կախված խնդիրներից, խոսքը կարող է միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների մասին լինել», – ասել է նա:

Ավելացնենք, որ Սերգեյ Իշկովը Հայաստան է ժամանել  «Մաթեմատիկական խնդիրները մեքենաշինության, գիտության եւ օդատիեզեական ոլորտում» ICNPAA 2018: Mathematical Problems in Engineering, Aerospace and Sciences միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար: Երեւանում սիմպոզիումը մեկնարկել է  հուլիսի 3-ին Ամերիկյան համալսարանում (AUA):

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մեռնեմ օրենքին…

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն սկանդալային հայտարարությանը, որ մարտի 25-ին վարչապետը կառավարության արտահերթ նիստում արել էր` …