Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / «Բարձր ենք գնահատում ԱՄՆ պատկառելի աջակցությունը». Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ անկախության օրը

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ պատկառելի աջակցությունը». Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ անկախության օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության եւ ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաեւ հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական եւ հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաեւ մեր հարաբերությունները:

Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման եւ ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը:

Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման եւ բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբեւէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար:

Չափազանց կարեւորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաեւ ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով եւ անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու …