Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Վանաձորի N 1 գիշերօթիկ հաստատությունը վերանվանվեց «Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի»

Վանաձորի N 1 գիշերօթիկ հաստատությունը վերանվանվեց «Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի»

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին, որոշում կայացրեց, որով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի  երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերանվանվեց «Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Նույն որոշմամբ, կենտրոնին ամրացված  անշարժ գույքը եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցվեց եւ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

Որոշումով սահմանվել է, որ «Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնը» սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի`

ա. հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝  կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը եւ (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության  ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, եւ թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը,  ընտանեկան բռնության ենթարկված անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Շնորհավոր բոլորիս Ամանորը

Շնորհավոր բոլորիս Ամանորը Ես իմ քաղաքի մեկ շունչն եմ ու իմ բոլոր սպասումները հառել եմ …