Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Մշակույթ / 9,7 միլիոն դրամ՝ «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով

9,7 միլիոն դրամ՝ «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 9,7 միլիոն դրամ:

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում  «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 9,7 միլիոն դրամ:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2016 թ. նոյեմբերի 8-ին Իտալիայիև Հայատանի  նախարարությունների միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ, որով նախատեսված էր Հայաստանի պատմության թանգարանում ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղ:

Հայտարարությանը կից պայմանագրով նախատեսված է, որ կենտրոնի պահպանման ծախսերը հոգալու են Հայաստանի և Իտալիայի հանրապետությունները՝ համամասնությամբ: Իտալական կողմը ապահովելու է կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, հոգալու է իտալական մասնագետների հետ կապված ծախսերը, իսկ հայկական կողմը ապահովելու է 6 տեղացի մասնագետների աշխատավարձը, տարածք և գույք: Կենտրոն-մասնաճյուղի բացումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում կայանալիք Իտալիայի նախագահի՝ Երևան պաշտոնական այցի շրջանակներում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարցը զեկուցող մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հայտնեց, որ այդ գումարը պետք է ոչ թե փոխանցվի կառավարության ֆոնդից, այլ դիտարկվի մշակույթի նախարարության ունեցած ռեսուրսները վերաբաշխելու ճանապարհով գումարի տարամադրման ճանապարհը.«Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք նվազեցնում ենք հնարավարությունը պահուստային ֆոնդի իրական, Աստված միարացե, արտակարգ իրավիճակների կամ հրատապ խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցների օգտագործման համատեքստը»,-ասավ Ջանջուղազյանը:

Նրա փոխանցմամբ՝ բացի այդ բացակայում է նախագծի նախահաշվային փաստաթղթերը, որի պարագայում չեն կարող գումար տրամադրել:

Լիլիթ Մակունցը հայտենց, որ այլ ծրագրերի համար նախարարությունը վերաբաշխումներ կատարել է, սակայն այս ծրագրի իրականացման համար նախատեսված գումարը չեն կարողացել վերաբաշխել, այդ իսկ պատճառով գումարը խնդրել են կառավարության պահուստային ֆոնդից և խոստացավ երկօրյա ժամկետում համապատասխանեցնել փաստաթղթղերը ըստ օրենքի:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Փաշինյանը այս էլ որերերդ անգամ թռնում է իր նախարարների ու այլ աշխատողների դեմքին

Որքան հոսում է ժամանակն, այնքան Փաշինյանի կառավարության խոցելի կողմերն է՛լ ավելի են ընդգծվում, դուրս գալիս …