Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Պատահարներ / Գողություն Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին գտնվող քարհանքից. Վնասը կազմել է 240 հազար դրամ

Գողություն Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին գտնվող քարհանքից. Վնասը կազմել է 240 հազար դրամ

Հուլիսի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին գտնվող քարհանքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արշակ Դ.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցի գործադրմամբ կտրել են քարհատ մեքենան սնուցող 15 մ երկարությամբ էլեկտրական մալուխը, ապամոնտաժել են «Տ-130» մակնիշի տրակտորի և քար բարձող մեքենայի շարժիչների հովացուցիչները՝ ընդհանուր պատճառելով 240.000 դրամի վնաս:

Կատարվում է քննություն:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Դատավոր Դավիթ Բալայանին ցուցարարները միտումնավոր հրեցին ու քցեցին գետնին

Shantnews.am-ի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր …