Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Մշակույթ / Բրիտանական քննական հանձնաժողովը Շեքսպիրի հերոսներին շփոթելու համար տուգանվել է 175 հազար ֆունտով

Բրիտանական քննական հանձնաժողովը Շեքսպիրի հերոսներին շփոթելու համար տուգանվել է 175 հազար ֆունտով

Բրիտանական քննական հանձնաժողովը Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգության հերոսներին շփոթելու համար տուգանվել է 175 հազար ֆունտով, հաղորդում է BBC-ն:

2017-ի մայիսին գրականությունից GCSE քննություն հանձնող բրիտանացի ավագ դպրոցականներին ի թիվս այլ հարցերի, տրվել է  նաեւ հետեւյալը. «Ինչպես է Շեքսպիրի մեկնաբանության մեջ Կապուլետի ընտանիքի հանդեպ Տիբալտի ատելությունն ազդում պիեսի ավարտի վրա»:

Տիբալտը Ջուլիետայի զարմիկն է: Նա այդ ընտանիքի անդամ է եւ ոչ մի ատելություն չի տածել ընտանիքի հանդեպ:

Հարցի հեղինակները շփոթել են այս երկու ընտանիքներին, որոնց թշնամությունը համաշխարհային գրականության ամենահայտնի սյուժեներից է:

Գործի քննության արդյունքում հայտարարվել է, որ այս ձեւով հարցն իմաստազուրկ է, իսկ քննական տոմսը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Բռնաբարություն եւ դիմահար կրակոց. նոր մանրամասներ Վրաստանում Սմիթ ընտանիքի սպանությունից

Վրաստանի Դուշետսկու շրջանի Խադա կիրճում ամերիկացի Սմիթ ընտանիքի սպանության գործի մասին նոր մանրամասներ են հայտնի …