Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Տնտեսություն / Չինաստանի կառավարությունը չի խոնարհվի ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի ու շանտաժի առջեւ

Չինաստանի կառավարությունը չի խոնարհվի ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի ու շանտաժի առջեւ

Չինաստանի կառավարությունը չի խոնարհվի ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի ու շանտաժի առջեւ եւ կպաշտպանի իր շահերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը՝ ԱՄՆ վարչակազմի կողմից 34 մլրդ դոլարի չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքեր մտցնելու նախաշեմին, փոխանցում է Reuters-ը:

Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների սակագները ուժի մեջ կմտնեն անմիջապես այն բանից հետո, երբ Վաշինգթոնը մաքսատուրք մտցնի չինական ապրանքների համար: Գաո Ֆենի խոսքով՝ ԱՄՆ մաքսատուրքերը վնաս կհասցնեն միջազգային մատակարարումներին: «Եթե ԱՄՆ-ն մաքսատուրքեր մտցնի, ապա դրանք փաստացի կտարածվեն բոլոր երկրների ընկերությունների վրա, ներառյալ չինական եւ ամերիկյան ընկերությունները»,- ասել է Գաոն: «Պարզ ասած՝ ԱՄՆ-ն կրակ է բացում ամբողջ աշխարհի, այդ թվում՝ իր վրա»,- ասել է նա:

«Մենք կշարունակենք գնահատել ԱՄՆ նախաձեռնած առեւտրային պատերազմի պոտենցիալ ազդեցությունը ընկերությունների վրա եւ նրանց օգնել մեղմելու հնարավոր ցնցումները»,- շեշտել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանի արտաքին առեւտուրը, ինչպես սպասվում է, տարվա երկրորդ կեսին կշարունակի զարգացման կայուն ճանապարհը, չնայած ներդրողները մտավախություններ ունեն, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները կհարվածեն չինական արտահանմանը եւ տնտեսությանը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Նորաթուխ իշխանիկների «կայֆերի» ֆոնին. կյանքը Հայաստանում անտանելի կդառնա

2019-ն այլևս լիարժեքորեն մտել է իր իրավունքների մեջ ու ժամանակն է հասկանալ, թե ինչ պետք …