Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած ոտնձգությունները մանրամասնորեն ուսումնասիրվելու են. Փաշինյան

Սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած ոտնձգությունները մանրամասնորեն ուսումնասիրվելու են. Փաշինյան

Մեր պայքարը եւ աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝  սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա եւ լիարժեքորեն կյանքի կոչվեն: Այս մասին ասված է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի եւ օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության եւ ժողովրդի կարեւորագույն նպատակներից է։

Մեր երկրի  հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։

Մեր քայլերն այսուհետ եւս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն եւ հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։

Մեր պայքարը եւ աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝  սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա եւ լիարժեքորեն կյանքի կոչվեն։

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարեւոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն եւ ամենայն բարիք։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Գործող Սահմանադրությունը արտագրել են գերմանացիներից՝ մեր Սահմանադրության մեջ շեշտադրելով օլիգարխիայի շահերի իրավունքները

Այո, չզարմանաք վերնագրի համար, քանզի «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի հյուրը՝ պրոֆեսոր, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից …