Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Տնտեսություն / Հարավային Կորեան 6 ամսում առաջին անգամ դադարեցրել է իրանական նավթի մատակարարումները. Reuters

Հարավային Կորեան 6 ամսում առաջին անգամ դադարեցրել է իրանական նավթի մատակարարումները. Reuters

Հարավային Կորեան 6 ամսում առաջին անգամ դադարեցրել է իրանական նավթի եւ խտանյութի մատակարարումները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ 3 աղբյուրի: Աղբյուրի համաձան՝ հուլիսին Հարավային Կորեան ԱՄՆ ճնշման ֆոնին իրանական նավթը չի ընդունել, որը դաշնակիցներից պահանջում է նոյեմբերին իրանական նավթից հրաժարվել:

Այդուհանդերձ, Ճապոնիան դեռեւս շարունակում է իրանական նավթը ներմուծել, սեպտեմբերին իրանական նավթը գնելու հնարավորությունը դիտարկում են եւս մի քանի գնորդներ, ասել է աղբյուրը:

Ասիայում Չինաստանի եւ Ճապոնիայի հետ միասին Իրանի հիմնական հաճախորդներից մեկի՝ Հարավային Կորեայի որոշումը տեղի է ունենում իրանական նավթը գնելու համար սահմանված ԱՄՆ պատժամիջեցներից ազատելու բանակցությունների ֆոնին, ինչպես եղել է մինչեւ իրանական միջուկային համաձայնագիրը սահմանված պատժամիջոցների դեպքում:

Երկու այլ աղբյուր հայտնել են, որ հարավային Կորեան Իրանից հում նավթի հուլիսյան մատակարարումները դադարեցրել է, քանի որ հայտնի չէ Իրանի հետ առեւտուր անելու դեպքում կազատվի՞ ԱՄՆ պատժամիջոցներից:

Չեղարկումը նշանակում է, որ Հարավային Կորեան իրանական նավթը չի մատակարարի օգոստոսին, 2012 թվականի օգոստոսից առաջին անգամ:

Նշենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից եւ մտադիր է ընթացիկ տարվա նոյեմերի 4-ին վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: Վաշինգթոնը պնդում է, որ իր դաշնակիցները հրաժարվեն իրանական նավթի ներմուծումից՝ հայտարարելով, որ այս հարցում պատժամիջոցների մեղմացում չի լինի:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հերթը հասավ միկրոավտոբուսների կրճատմանը.ներկայիս 111 ավտոբուսային երթուղիներից կմնան 42-ը․ Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների …