Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Թրամփը Կիմ Չեն Ընին Էլթոն Ջոնի Rocket Man երգի սկավառակ է նվիրել

Թրամփը Կիմ Չեն Ընին Էլթոն Ջոնի Rocket Man երգի սկավառակ է նվիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Rocket Man երգի սկավառակ նվիրել։

Chosanilbo պորտալը հաղորդում է, որ այցով Փհենյան ժամանած պետքարտուղար Մայք Պոմպեոն երկու նվեր է բերել Կիմ Չեն Ընին՝ նամակ եւ Էլթոն Ջոնի Rocket Man երգի սկավառակը։ Վաշինգթոնի աղբյուրները հայտարարել են, որ նվերները արտացոլում են Թրամփի ակնկալիքները, որ Կիմը կհետեւի Սինգապուրի գագաթնաժողովում տրված խոստումներին։  

Ըստ աղբյուրների՝ Rocket Man երգը Թրամփի ու Կիմի մասնակցությամբ ճաշի ժամանակ քննարկման թեմա է եղել։ Թրամփը հարցրել է՝ լսե՞լ է Կիմը այդ երգը, որին Կիմը «ոչ» է պատասխանել։

ԱՄՆ նախագահը հիշել է այդ խոսակցությունը եւ խնդրել է Պոմպեոյին իր հետ վերցնել այդ երգի սկավառակը։ Նշվում է, որ նա ստորագրել է սկավառակի վրա եւ ուղերձ է հղել։

Պոմպեոն Փհենյան  է ժամանել հուլիսի 6-ին։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի հետ քննարկել է Կոնգրեսում ընտրությունների հետ կապակցված հնարավոր սպառնալիքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի ամբողջական կազմով խորհրդակցություն, …