Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Գորիսը՝ ԱՊՀ 2018թ մշակութային մայրաքաղաք. ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին

Գորիսը՝ ԱՊՀ 2018թ մշակութային մայրաքաղաք. ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին

Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում եւ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Սերգեյ Լեբեդեւը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում եւ գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լեբեդեւը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին. Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է Hayeli

«Հայելի»-ի տեղեկություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժինը փակվում է: Հայրենի կառավարությունում ամենայն …