Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Ցանկանում ենք աջակցել արդար ընտրությունների գործընթացին»․ ԱՄՆ դեսպան

Ցանկանում ենք աջակցել արդար ընտրությունների գործընթացին»․ ԱՄՆ դեսպան

Թե հայ ժողովրդի, թե Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են. ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, եւ որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարեւոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին»,-ասել է դեսպանը:
Նա նաեւ նշել է, որ տեղյակ է, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով. «Դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները:
Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարեւոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ.Արամ Սարգսյան Armlur

Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը չեն հանդարտվում, եւ սխալված չենք լինի, …