Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է ավագ որդու ամուսնության մասին

Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է ավագ որդու ամուսնության մասին

Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է իր ավագ որդի Էդուարդի՝ դեռ Սուորթմոր քոլեջից իր սիրեցյալ Ադինա Մելվուս-Պետրուսի (Փենսիլվանիա) հետ ամուսնության մասին:Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան էջին գրել է, որ մեկնել է Ամերիկա՝ Ֆիլադելֆիայում իր որդու հարսանիքին մասնակցելու համար: «Որքան արագ է թռչում ժամանակը. թվում էր, մենք երեկ էինք կանգնած եկեղեցում Ամերիկայում (իսկ դա հեռավոր 1993-ին էր): Լուսանկարին իմ որդի Էդուարդի կողքին Ադինա Մելվուս Պետրուսն է՝ մեր ընտանիքի նոր անդամը: Այստեղ, ինձանից եւ Սանդրայից բացի, մեր կրտսեր որիդն է՝ Նիկոլոզը, իմ մայրը եւ Սանդրայի հայրը»,- գրել է Սաակաշվիլին:Սաակաշվիլիի խոսքով՝ Էդուարդն աշխատում է որպես ռադիոհաղորդումների պրոդյուսեր եւ համագործակցում է BBC-ի եւ National Public Radio-ի հետ: Ինչ վերաբերում է Ադինային, ապա նա աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունում եւ ինտենսիվորեն վրացերեն է ուսումնասիրում:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Կձերբակալվի՞ արդյոք Միխեիլ Սաակաշվիլին Կիևի ճանապարհին. Վիվառո

Կրկին միջազգային իրարանցում է առաջացրել Վրաստանի նախկին առաջնորդ Միխաիլ Սաակաշվիլին: Վերջինս զրկված լինելով Ուկրաինայի քաղաքացիությունից, …