Հինգշաբթի , Հունվարի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Մեծ Բրիտանիայում փրկել են հարբած ծովաորորներին

Մեծ Բրիտանիայում փրկել են հարբած ծովաորորներին

Կենդանիների փրկության ծառայության մասնագետները տասնյակ ահազանգեր են ստացել Դեւոնում եւ Դորսեթում ծովաորորների տարօրինակ վարքագծի վերաբերյալ, հաղորդում է My Planet-ը:Նախ ենթարդրել են, որ դա բոտուլիզմ կամ մեկ այլ հիվանդություն է, սակայն, ինչպես պարզվել է, թռչունները պարզապես պատահականորեն կերել են տեղական գարեջրի արտադրամասի թափոնները: Անասնաբույժ Դեւիդ Կուպերն ասում է. «Թռչունները ապակողմնորոշված տեսք ունեին, նրանք դժվարությամբ էին կանգնում եւ տեղաշարժվում»:Փրկարարները բոլոր ալկոհոլային արտադրամասերին նախազգուշացրել են, որ թափոնները պետք է պահվեն կենդանիների եւ թռչունների համար անհասանելի վայրերում: Այժմ ծովավորորներն իրենց ավելի լավ են զգում, ընդամենը մի փոքր խումար ունեն, հաղորդում է UPI-ը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայկ Ալումյան. «Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ»

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է․ «Կալանավորումը պետք է կիրառվի այն …