Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Չդասակարգված / Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է, ով դանակահարվել է իր տան բակում:

Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հովիվ էր: Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Զաքարյանի համագյուղացին:  

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց News

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ նույն դատարանի …