Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Պարզվել է կետանման շնաձկների խորհրդավոր վարքի պատճառը

Պարզվել է կետանման շնաձկների խորհրդավոր վարքի պատճառը

Աշխարհի խոշորագույն ձկները՝ կետանման շնաձկները, ակտիվորեն ճանապարհորդում են ջրում՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր: Սակայն գիտնականները նկատել են, որ աշխարհում մոտ 20 վայր կա, որտեղ նրանք նախընտրում են հավաքվել մինչեւ 50 շնաձկով: Երկար ժամանակ փորձագետները չգիտեին, թե ինչու են շնաձկները նախընտրում Ավստրալիայի, Բելիզի, Մելդիվի եւ Մեքսիկայի կոնկրետ ափերը, հաղորդում է «Մոյա Պլանետա»-ն՝ վկայակոչելով  ScienceAlert-ը:Սալֆորդի եւ Յորքի համալսարանների մասնագետները համեմատել են կետանման շնաձիների հանդիպման հայտնի վայրերի խորքային ցուցանիշները, տեղեկացնում է ScienceAlert-ը:Պարզվել է, որ այդ բոլոր վայրերը նման առանձնահատկություններ ունեն՝ կտրուկ ժայռերի կողքին գտնվող առափնյա ծանծաղուտները (տատանումները՝ 200-ից մինչեւ 1000 մ): Այսպիսի վայրերի ընտրության համար շնաձկները երկու հիմնական պատճառ ունեն. դրանք հարուստ են սննդով եւ պլանկտոնով, դրանցում տաք է եւ կարելի է տաքանալ խորքերը սուզվելուց հետո, որտեղ ջուրը շատ սառն է:

 

Source: X

Մասին News.am