Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մշակույթ / 3 տարվա ընդմիջումից հետո Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

3 տարվա ընդմիջումից հետո Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։

Պոլսո պատրիարքության կայքի փոխանցմամբ, 2010 թվականից ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ուխտագնացությունները՝ դա պատճառաբանելով «անվտանգության նկատառումներով»:

Այս տարի եւս Պոլսո պատրիարքությունը դիմել Ախթամարում պատարագ մատուցելու խնդրանքով եւ ստացել թույլտվություն: Այս տարի Ախթամարի ուխտագնացությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, իսկ սուրբ պատարագը կմատուցվի նույն օրը ժամը 11-ին:

«Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին, մեր համայնքային եւ թաղային մարմիններին, մեր բարերարներին, հայրենակցական միություններին, լրագրողներին, որ ներկա լինեն այս ուխտագնացությանը՝ իբրեւ հավատքի եւ իրավունքի պահպանում ու պապենական ժառանգի պանծացում: Այս առթիվ պատրաստված են զանազան ծրագրեր զբոսաշրջային ընկերությունների կողմից»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության աջակցությամբ վերականգնվել է 2007 թվականին եւ վերաբացվել 2010 թվականին: Այստեղ թույլատրվել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել՝ սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ինչպես նաև խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Վերջին տարիներին Վան այցելող զբոսաշրջիկների թիվը լուրջ աճ է գրանցել: Այս հանգամանքը կապված է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման հետ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է. Գարեգին Բ–ն

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում …