Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել հարցաքննության եւ առաջարկում է տեսաձայնագրել այն. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մասնակցել հարցաքննության եւ առաջարկում է տեսաձայնագրել այն. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երեւան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչեւ հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»,-ընդգծել է Սողոմոնյանը:

Նրա խոսքով, իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչեւ վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Սողոմոնյանը նշեց, որ իրենց համար որեւէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայաստանում դատաիրավական համակարգը վերածվել է նիկոլական մանր վրեժխնդրության կույր գործիքի

Մինչ Փաշինյանը, եվրոպական վոյաժների մեջ, ԵԽԽՎ բարձր ամբիոնից երախտագիտություն է հայտնում եվրոպացիներին ասենք 90-ականների սկսզբներին …