Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Ինովացիա / YouTube-ը որոշել է 25 մլն դոլար հատկացնել ֆեյքային նորությունների դեմ պայքարին

YouTube-ը որոշել է 25 մլն դոլար հատկացնել ֆեյքային նորությունների դեմ պայքարին

YouTube վիդեոհոսթինգային ընկերությունը որոշել է 25 մլն դոլար հատկացնել ֆեյքային նորությունների դեմ պայքարին, փոխանցում է The Hollywood Reporter–ը։

Նշվում է, որ ապատեղեկատվական բովանդակության առաջմղման շուրջ քննադատություններից հետո ընկերությունը որոշել է կատարելագործել հարթակը։ Google News–ի հետ մեկտեղ YouTube–ը որոշել է նպաստել որակով լուրերի տեսանյութերի տարածմանը։ Այսպես, համաշխարհային տեղեկատվական ընկերությունների աջակցության համար նրանք պատրաստ են հատկացնել 25 մլն դոլար որպես դրամաշնորհ։

Նախատեսվում է համագործակցել տեղեկատվական գործակալությունների եւ փորձագետների հետ, լուրերի հեղինակավոր աղբյուրները եւս աջակցություն կստանան։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Տնաշեննե՛ր, ՓԻԱՌ եք անում՝ արե՛ք, բայց այս ձևո՞վ…

Պարզվում է՝ հեղափոխական իշխանություներն երկար պրպտումներից հետո վերջապես «գտել են» հայ թոշակառուների երջանկության հիմնական բանաձևը: …