Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018

Հուլիսի 11, 2018 - Օրվա արխիվ

Թուրքիայում ձերբակալվել է սկանդալային հեռուստաքարոզիչը

Թուրքիայում ձերբակալվել են հեռուստահաղորդավար, քարոզիչ Ադնան Օկտարը ու նրա 234 հետեւորդները։ Օկտարին ու նրա կազմակերպությանը մեղադրում են բազմաթիվ հանցագործությունների մեջ՝ այդ թվում հանցավոր խմբավորում ստեղծելու, սեռական բռնությունների՝ նաեւ երեխաների նկատմամբ, խաբեբայության , հարկերից խուսափելու ու լրտեսության։ Օկտար ինքը այդ մեղադրանքները անվանել է «դավադրություն իր դեմ»։ Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել …

Կարդալ »

Total-ի գլխավոր տնօրենը հայտնել է Իրանից հեռանալու մասին

Ֆրանսիական նավթային «Տոտալ» ընկերության գխավոր տնօրեն Պատրիկ Պույաննեն հայտնել է այն մասին, որ ընկերությունը ստիպված է լքել Իրանը, քանի որ չի կարողացել հասնել նրան, որ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները։ Այդ կապակցությամբ «Տոտալը» լքում է իրանական «Հարավային Պարս» գազի հանքավայրը։ «Այլ ելք չկա, քան դուրս գալ Իրանի շահավետ նախագծից»,- նշել է նա՝ …

Կարդալ »

WhatsApp-ը ներդրել է նոր ֆունկցիա՝ ֆեյքերի դեմ պայքարելու համար

WhatsApp-ը ներդրել է նոր ֆունկցիա՝ ֆեյքերի դեմ պայքարելու համար, գրում է «Իզվեստիյան»։ Նորամուծությունը «վերաուղարկված հաղորդագրություն» նշումն է, եթե այն  վերաուղարկում են օգտատիրոջը, այլ ոչ թե ինքնուրույն են գրում։ Այդ նշումը կօգնի նույնականացնել ուղարկողին։ «Այդ նշումի շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, արդյոք ձեզ ուղարկված հաղորդագրությունը իրոք ձեր ընկերը կամ ազգականն էր գրել, …

Կարդալ »

Հալիձորում մեքենան ձորն է ընկել. վիրավոր կա

Սյունիքի մարզում պատահար է տեղի ունեցել: Հուլիսի 11-ին ժամը 18:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ …

Կարդալ »

Նախատեսում ենք գրական միջազգային փառատոն անցկացնել. Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է ԳՄ նախագահի պաշտոնում

Հայաստանի Գրողների միության 19-րդ համագումարին գրեթե միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Էդվարդ Միլիտոնյանը: NEWS.am-ի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ 320 ընտրողներից 319-ն իր օգտին են քվեարկել, ինքանառաջադրված միակ մրցակիցն էլ ինքն իրեն էր քվեարկել: ««Գրական թերթում» ես վերջին 4 տարվա աշխատանքներս եմ ներկայացրել, դա հենց իմ զեկուցումն է, նաեւ …

Կարդալ »

ՆԱՏՕ-ն պաշտոնապես հաստատել է «Չորս 30» նոր նախաձեռնությունը

ՆԱՏՕ-ն պաշտոնապես հաստատել է դաշինքի ուժերի պատրաստակամության մասին նոր նախաձեռնությունը, որը ստացել է «Չորս 30» անվանումը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ, որն ամփոփում էր գագաթաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների նիստի արդյունքները, փոխանցում է ՌԲԿ-ն։ Բարձր մակարդակի վրա հանդիպումը անցնում է հուլիսի …

Կարդալ »

Նեթանյահու․ Իսրայելը կկանխի իր սահանները խախտելու բոլոր փորձերը

Իսրայելը կկանխի իր սահմանները հատելու բոլոր փորձերը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Մի քանի ժամ առաջ անօդաչու սարք է ներթափանցել Սիրիայի տարածքից Իսրայելի տարածք։ Այն խոցվել է»,- ասել է Նեթանյահուն։ Խոսքը թռչող սարքի մասին է, որը հուլիսի …

Կարդալ »

ՆԱՏՕ-ի առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել են Դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսել

ՆԱՏՕ-ի առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել են Դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսել՝ զգուշացնելով, որ դրանք չեն ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել երկրի անվանման հետ կապված խնդիրը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կոմյունիկեում ձեւակերպված հրավերը ճանապարհ է բացում Դաշինքի 30-րդ անդամի համար։ Մակեդոնիան եւ Հունաստանը նախորդ ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Ըստ վարաչապետի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև …

Կարդալ »