Սկիզբ / Պատահարներ / Սատկել է «աշխարհում ամենատգեղ շունը»

Սատկել է «աշխարհում ամենատգեղ շունը»

Անգլիական Ժա Ժա անունով բուլդոգը, որն անցյալ տարի դարձել էր «Աշխարհում ամենատգեղ շունը» մրցույթի հաղթողը, սատկել է, հայտնում է Fox News-ը:

Շան տիրոջ՝ Մեգան Բրեյնարդի խոսքով՝ 9 տարեկան բուլդոգը սատկել է քնի մեջ:

«Աշխարհի ամենատգեղ շունը» մրցույթն անցկացվել է Քալիֆորնիայում հունիսի 23-ին: Դրան մասնակցել է տարբեր տարիքի ու չափերի տասից ավելի հավակնորդ: Շները «պայքարել» են 1,5 հազար դոլար մրցանակի եւ Նյու Յորք ուղեւորության համար:

Այս մրցույթն անցկացվում է ամեն տարի Պետալումա քաղաքում: Մրցավարները հաշվի են առնում ոչ միայն արտաքինը, այլեւ շների «անհատականությունը»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ …