Սկիզբ / Քաղաքականություն / Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար

Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար

Հունաստանումբարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները հայտնել են երկու ռուս դիվանագետի՝ «ազգային անվտանգության դեմ անօրինական գործողությունների համար» արտաքսման մասին, եւս երկուսին արգելվել է մուտք գործել Հունաստանի տարածք: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով «Կատիմերինի» թերթը:Ինչպես նշվում է, Աթենքի նման գործողությունները պատասխան քայլ են Հունաստանի ներքին գործերին ռուս դիվանագետների անօրինական միջամտությանը:«Աթենքի կողմից դիվանագետների հասցեին մեղադրանքների թվում են տեղեկատվության հավաքման եւ տարածման փորձերը, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին կաշառելը»,- նշվում է հրապարակման մեջ:Նշվում է նաեւ, որ հունական կողմի գործողությունները «պարզ երկնքում կայծակի հարված» չեն, քանի որ խոսքը «համակարգված գործողությունների մասին է, որոնք է պետք է ուժեղացնեին Ռուսաստանի ազդեցությունը երկրի տարածքում: Ընդ որում, հոդվածում նշվում է, որ Հունաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Աթենքի որոշումը վերաբերում է բացառապես այս չորս մարդկանց գործողություններին եւ ոչ թե՝ Հունաստանի ընդհանուր լավ վերաբերմունքին Ռուսաստանի նկատմամբ», – գրում է թերթը: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ռուսաստանի պատասխան քայլերը կհանգեցնեն իրավիճակի սրմանը:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը «Լուսարարը» ներկայացնում է նրա հետ հարցազրույցով, բայց ոչ թե նրա անմիջական …