Սկիզբ / Հասարակություն / Նոր օրինագիծ. Կառավարությունն առաջարկում է կրկնապատկել դատապարտյալների տեսակցությունների թիվը

Նոր օրինագիծ. Կառավարությունն առաջարկում է կրկնապատկել դատապարտյալների տեսակցությունների թիվը

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, որով նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք: Այս օրինագիծը այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշեց, որ գործող կարգավորումների պարագայում խաթարվում է կապը այդ խմբի անձանց կապը ընտանիքի անդամների եւ արտաքին աշխարհի հետ, ինչը կարող է ուղեկցվել հոգեբանական բազմաթիվ խնդիրներով՝ ոտնահարելով մասնավորապես երեխաների՝ ծնողների հետ շփման իրավունքը, ինչպե սնաեւ բարձրացնելով կրկնահանցագործության հավանականությունը:

Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 24.1 կետը կարգավորում է բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ.

«Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ»: Հիշյալ կանոնների մեկնաբանությունների հանաձայն՝ բանատարկյալները պետք է ունենան հնարավորություն արտաքին աշխարհի հետ կապը պահելու եւ ցանկացած սահմանափակում, որը կարող է կիրառվել այդ դեպքում պետք է հանգամանորեն մտածված լինի: Ընտանիք տերմինը պետք է դիտարկել իբրեւ լայն հասկացություն, որն իր մեջ է ներառում ոչ միայն ընտանիքի իրական անդամներին, այլեւ անձնաց ում հետ բանտարկյալի մոտ ձեւավորվել են նույնքան սերտ հարաբերություններ:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 60.4 կետի համաձայն պատիժը չպետք է ներառի ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք: Հիշյալ կանոնի մեկնաբանության համաձայն ազատությունից զրկված անձանց պատժախուց տեղափոխելը նրանց չպետք է զրկի ընտանիքի հետ կապ պահպանելու հնարավորությունից: Ավելին, ընտանիքի հետ հաղորդակցվելու ցանկացած սահմանափակում՝ որպես պատժի ձեւ, պետք է կիրառվի այն դեպքում, երբ նմանատիպ հաղորդակցման ժամանակ խախտում է թույլ տրվել: Այս մոտեցումը բխում է համընդհանուր ճանաչում գտած այն սկզբունքից, համաձայն որի՝ հանցագործություն կատարած անձինք ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներ ոչ թե պատժվելու համար, այլեւ որպես պատիժ:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, Այս ամենն իր մեջ ներառում է նաեւ տեսակցությունների իրավունք, ինչը հանդիսանում է շփման կարեւորագույն ձեւերից մեկը»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի նպատակը քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Էս ատելության մթնոլորտը շարունակվելու է այնքան, մինչև ժողովուրդն ասի՝ հասկացանք՝ ասֆալտին փռեցիք, բա հետո՞… Ռուբիկ Հակոբյան (video)

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» …