Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Հասարակություն / Կիեւում Վերին Ռադայի մոտ գրեթե հինգ հազար ցուցարար է հավաքվել

Կիեւում Վերին Ռադայի մոտ գրեթե հինգ հազար ցուցարար է հավաքվել

Կիեւում Վերին Ռադայի շենքի մոտ բոոքի ակցիային մինչեւ հինգ հազար մարդ է մասնակցում, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն: Նշվում է, որ ցուցարարները ծխագլանիկ են վառել, ինչի հետեւանքով Սահմանադրության հրապարակը ծխով է ծածկվել: Ոստիկանությունում հայտարարել են, որ տուժածներ եւ ձերբակալվածներ չկան: Մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության միջոցառումները խստացվել են, սակայն իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում:Կիեւի ոստիկանության պետը նշել է, որ կենտրոնում երկու ակցիա է ընթանում: Ռադայի մոտ ընթանում է «ԱվտոԵվրոՍիլա» կազմակերպության բողոքի ակցիան, իսկ կառավարության շենքի առջեւ՝ «ԴնեպրԱզոտ»-ի աշխատակիցներինը: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տվյալներով, կենտրոնում մինչեւ հինգ հազար ցուցարար է հավաքվել:Տեղեկացվում է, որ «ԱվտոԵվրոՍիլա»-ն դեմ է նախարարների կաբինետի որոշմանը, ըստ որի ոստիկանությունը կարող է ստուգել եվրոպական համարանիշներով ավտոմեքենաները եւ տուգանել այն անձանց, ովքեր չեն գրանցում Ուկրաինայում գտնվող մեքենաները մեկ տարի ժամկետով ներմուծման ռեժիմում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Նոր Նորքի և Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին. գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-օի …