Սկիզբ / Մշակույթ / Հունաստանում Հոմերոսի «Ոդիսականից» հատված են գտել (ֆոտո)

Հունաստանում Հոմերոսի «Ոդիսականից» հատված են գտել (ֆոտո)

Հույն եւ գերմանացի հնագետների թիմը Պելեպոնես թերակղզում հին Օլիմպոսի պեղումների ժամանակ կավե տախտակ է գտել, որի վրա տողեր են դրոշմված Հոմերոսի «Ոդիսականից»: Նրանք կարծում են, որ գտածոն կարող էր պատրաստված լինել Ք.ա. III դարում, հայտնել է Հունաստանի մշակույթի նախարարությունը, փոխանցում է NEWSru.com-ը:

Հնագետները դեռ պետք է պարզեն տախտակի տարիքը, սակայն Հունաստանի մշակույթի նախարարությունից հայտարարել են, որ գտածոն ամեն դեպքում «կարեւորագույն հնագիտական, կերպարվեստային, գրական եւ պատմական նմուշ է»:

Գտած հատվածը 13 տող է պարունակում «Ոդիսականի» XIV երգից, որում գլխավոր հերոս Ոդիսեւսը՝ Իթակեի թագավորը, դիմում է իր հավատարիմ ընկերոջը՝ խոզարած Էվմեոսին:

«Ոդիսականը» երկրորդ պոեմն է («Իլիականի» հետ), որի հեղինակ է համարվում հույն պոետ Հոմերոսը, որը, ենթադրաբար, ապրել է Ք.ա. VIII դարում: «Ոդիսականում» նկարագրված են Տրոյական պատերազմի ավարտից հետո տունդարձի ճանապարհին Իթակեի թագավորի բազմամյա թափառումները, ինչպես նաեւ նրա կնոջ՝ Պենելոպեի կյանքը, որն ամուսնուն է սպասում: Պոեմը համարվում է համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Վահե Ղազարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, …