Սկիզբ / Պատահարներ / Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի դեպքով քրգործ հարուցվեց

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի դեպքով քրգործ հարուցվեց

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի դեպքով քրեական գործ է հարուցվել:

Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս եւ իր միջեւ:

Այնուհետեւ, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, որը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայող է, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել եւ ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության սպառնալիք տալու եւ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

Նշենք, որ Կարեն Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվել է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց …