Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Հասարակություն / Վարչապետի որոշմամբ անկախության տոնի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի որոշմամբ անկախության տոնի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի» 7-րդ հոդվածի 16-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը, մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- նշված է որոշման մեջ։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստված …