Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Հասարակություն / Կանայք տգեղ տղամարդկանց ստիպում են ավելի շատ գումար ծախսել. գիտնականներ

Կանայք տգեղ տղամարդկանց ստիպում են ավելի շատ գումար ծախսել. գիտնականներ

Արեւմտյան Օրեգանոյի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 590 մարդու շրջանում՝ ցուցադրելով լուսանկարներ, որոնցում մի քանի տղամարդ էր պատկերված, որոնց հետ որոշ կանայք կամուսնանային: Հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ, որոնց արտաքին տեսքը կանանց համար այդքան էլ գրավիչ չէ, պետք է ավելի մեծ չափի մատանիյով ամուսնության առաջարկ անեին՝ որպես արտաքին տեսքի յուրատեսակ «փոխհատուցում», գրում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:Գիտնականները պարզել են, որ իրենց ավելի գրավիչ համարող կանայք ավելի թանկ նվերներ եւ տղամարդկանց կողմից այս կամ այն գործողությունների ավելի վառ դրսեւորումներ են ակնկալում: Ընդ որում, զուգընկերոջ արտաքին տեսքն այդքան էլ մեծ նշանակություն չի ունեցել. մի քանի տարվա աշխատավարձի չափով խոշոր քարով մատանին թույլ կտար կանանց աչք փակել ընտրյալի արտաքին տեսքի վրա:Սայայն սիրած կնոջը թանկարժեք մատանիով «գնելը» երջանիկ ամուսնական կյանք չի երաշխավորում. 2014 թվականին Էմորիի համալսարանի գիտնականները պարզել էին, որ որքան ավելի թանկ է  մատանին, որ տղամարդը նվիրում է ամուսնանալիս, այդքան հավանականությունն ավելի մեծ է, որ զույգը շատ արագ կբաժանվի:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Արցախյան պատերազմում մարդը արժեք է եղել՝ անուն առ անուն

Ի վերջո, շարքային զինվորին կրթում են, դարձնելով բռնի ուժի գործադրող, իսկ հրամանատարն այդ բռնի ուժի …