Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Ինովացիա / Facebook-ը Բրիտանիայում կտուգանվի կես միլիոն ֆունտով Cambridge Analytica սկանդալի պատճառով

Facebook-ը Բրիտանիայում կտուգանվի կես միլիոն ֆունտով Cambridge Analytica սկանդալի պատճառով

Մեծ Բրիտանիայում մտադիր են տուգանել Facebook սոցիալական ցանցին օգտատերերի տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու սկանդալի պատճառով։ Տուգանքը կկազմի 500 000 ֆունտ ստերլինգ (մոտ 565 հազար եվրո)։ Սոցիալական ցանցը չի կարողացել պաշտպանել օգտատերերի տվյալները եւ, այդպիսով, խախտել է օրենքը, գրում է DW-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակը։

Facebook-ը դեռ կարող է վիճարկել տուգանքի մասին որոշումը։ Ընկերությունում հայտարարել են, որ կստուգեն բրիտանական գերատեսչության զեկույցը եւ մոտ ժամանակներս կպատասխանեն դրան։

565 հազար եվրո տուգանքը այնպիսի ընկերության համար, ինչպիսին Facebook-ն է, մեծ չի։ Սակայն, դա առավելագույն տուգանքն է, որը կարող է ICO-ն պահանջել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը՝ այն փոխանցելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին քաղաքական գովազդի մշակման համար։  

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Էքստրեմալ ջրարջը բարձրացել է երկնաքերի վրա եւ գրավել ամբողջ աշխարհի օգտատերերի ուշադրությունը

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Սենթ Պոլ քաղաքում 25 հարկանի շենքի վրա բարձրացած ջրարջը սոցցանցերում գրավել է …