Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / ՆԱՏՕ-ի առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել են Դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսել

ՆԱՏՕ-ի առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել են Դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսել

ՆԱՏՕ-ի առաջնորդները Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել են Դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսել՝ զգուշացնելով, որ դրանք չեն ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել երկրի անվանման հետ կապված խնդիրը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կոմյունիկեում ձեւակերպված հրավերը ճանապարհ է բացում Դաշինքի 30-րդ անդամի համար։

Մակեդոնիան եւ Հունաստանը նախորդ ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա։ Դրա դիմաց Աթենքը չէր արգելափակելու իր հյուսիսային հարեւանի՝  ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու ջանքերը։

 

Source: X

Մասին News.am