Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Ինովացիա / WhatsApp-ը ներդրել է նոր ֆունկցիա՝ ֆեյքերի դեմ պայքարելու համար

WhatsApp-ը ներդրել է նոր ֆունկցիա՝ ֆեյքերի դեմ պայքարելու համար

WhatsApp-ը ներդրել է նոր ֆունկցիա՝ ֆեյքերի դեմ պայքարելու համար, գրում է «Իզվեստիյան»։ Նորամուծությունը «վերաուղարկված հաղորդագրություն» նշումն է, եթե այն  վերաուղարկում են օգտատիրոջը, այլ ոչ թե ինքնուրույն են գրում։ Այդ նշումը կօգնի նույնականացնել ուղարկողին։

«Այդ նշումի շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, արդյոք ձեզ ուղարկված հաղորդագրությունը իրոք ձեր ընկերը կամ ազգականն էր գրել, թե նրանք պարզապես ձեզ վերաուղարկել են մեկ ուրիշի կողմից գրված հաղորդագրությունը»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Մշակողները շեշտում են, որ WhatsApp-ի համար կարևոր է օգտատերերի անվտանգությունը։ Նրանք խորհուրդ են տալիս ուշադիր լինել ուրիշների հաղորդագրությունները իրենց ընկերներին վերաուղարկելու հարցում։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,Սիրելի՛ հայրենակիցներ,1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր …