Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելուց

ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելուց

ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ պետություն ճանաչելուց եւ կատարել ԵՄ-ի միջնորդությամբ ձեռք բերված Կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Այս մասին ասված է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների ընդունած հռչակագրում:

Մասնավորապես, Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի «Վրաստանի տարածքից, դադարեցնի այդ շրջանների ռազմականացումը, դադարեցնի սահմաններին նմանվող արգելապատնեշների կառուցումը»:

«Մենք Ռուսաստանին նաեւ կոչ ենք անում դուրս բերել զորքերը Մոլդովայի Հանրապետությունից եւ շարունակել կառուցողական մասնակցություն ունենալ Մերձդնեստրում կարգավորման գործընթացում»,- ասվում է հայտարարությունում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփ. Օբաման Ռուսաստանին թույլ է տվել վերցնել Ղրիմը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ղրիմի վերադարձը Ռուսաստանին թույլ է տվել …