Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Արտահերթ նիստ. Երեւանի ավագանին որոշում է քաղաքապետի ընտրության օրը (ուղիղ)

Արտահերթ նիստ. Երեւանի ավագանին որոշում է քաղաքապետի ընտրության օրը (ուղիղ)

Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ հուլիսի 12-ին, ընթանում է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետի ընտրության օրը նշանակելն է:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Հատկանշական է, որ Կառավարությունը կարող է կրճատել Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը։ Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն. Lurer

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանդեպ հակակրանքը գնալով մեծ թափ է ստանում: Շատերի համար անսպասելի …