Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ԱԺ-ն քննարկում է առաջին ընթերցմամբ քվեարկված օրինագծերը. Օրակարգում է ՃՈ տուգանքները ներելու հարցը (ուղիղ)

ԱԺ-ն քննարկում է առաջին ընթերցմամբ քվեարկված օրինագծերը. Օրակարգում է ՃՈ տուգանքները ներելու հարցը (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում ներառված բոլոր 7 հարցերը նախօրեին քննարկվել եւ քվեարկվել են առաջին ընթերցմամբ:

Այսօր տեղի կունենա այդ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Օրակարգի հարցերից հասարակությանն առավել հետաքրքիր է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում:

Օրակարգում է նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարգավորումներին:

Օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.

– «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

– «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին,

– «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

– ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Շնորհավոր Ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության և ավետման տոնը

Մեր օրերում երբեմն խաթարված ենք տեսնում մարդկանց հավատը, բայց մոր սրբազան կերպարը միշտ էլ ուղեկցում …