Սկիզբ / Քաղաքականություն / Ֆրանսիայի կառավարությունը ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը. դեսպան

Ֆրանսիայի կառավարությունը ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը. դեսպան

Ֆրանսիայի կառավարությունը ավարտել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը: Այս մասին հուլիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:Նրա խոսքով՝ այժմ խորհրդարանի հերթն է: Պատասխանելով երեկ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման մանրամասների վերաբերյալ հարցին՝ դեսպանը շեշտեց, որ Ֆրանսիան մշտապես մոտ կլինի Հայաստանին՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ԵՄ- ներսում:Դիվանագետը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը ողջունել է Փաշինյանի բարեփոխումների քաղաքականությունը: «ԵՄ-ի հետ համաձայնագիրը նախատեսված է խթանելու հարաբերությունները: Այն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է ընդգրկում: Հայաստանի իշխանությունների համար դա առաջնային նշանակություն ունի»,- ասաց դեսպանը:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Սենատի արտաքին հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը.Amerikayidzayn

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի …