Սկիզբ / Հասարակություն / Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երկրպագուներին հրավիրել է միասին դիտել Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երկրպագուներին հրավիրել է միասին դիտել Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը երկրպագուներին հրավիրել է միասին դիտել հուլիսի 15-ին կայանալիք Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղը: «Առաջին բարի լուրն այն է, որ հաջողվեց խուսափել Անգլիա-Ֆրանսիա հանդիպումից: Սա հին վեճ է», – կատակեց դեսպանը` նշելով, որ միշտ վտանգավոր է հանդիպել մի թիմի հետ, որն նախկինում արդեն իսկ անակնկալներ է մատուցել:«Մի մոռացեք, որ 1998-ին չորրորդ եզրափակչում ծանր հանդիպում տեղի ունեցավ Խորվաթիայի հետ»,- հավելեց դեսպանը՝ հրավիրելով երկրպագուներին հուլիսի 15-ի երեկոյան վերջնական հանդիպումը  դիտել դեսպանատան մոտ գտնվող Անգլիական այգում: «Հայկական գարեջրով»,- ասաց Լակոտը: «Թող հաղթի ամենաարժանին, միայն թե պենալտիներ չլինեն»,- եզրափակել է դեսպանը:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Սենատի արտաքին հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը.Amerikayidzayn

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի …