Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ՀՀԿ-ն շարժվում է «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Դավիթ Խաժակյան

ՀՀԿ-ն շարժվում է «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Դավիթ Խաժակյան

Եթե Երեւանի ավագանու  ՀՀԿ-ի խմբակցությունը  իր կազմից ընտրի քաղաքապետ, նշանակումա է՝ իրենք որոշել են իրենց վիճակը բարդացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաղ Երենաի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Էդպիսի բան կա չէ, որ հանցանք կատարած անձը իրավունք ունի խոստովանել եւ մեղմացնել իր կատարած հանցանքները: Սրանով ՀՀԿ-ն վնասում է ոչ թե «Ելք» խմբակցությանը եւ կառավարությանը, այլ վնասելու է, թե´ պետությանը, թե´ քաղաքին, որովհետեւ այն իրավիճակը, որը ստեղծվում է նպատակային ընտրված այս օրով, պարզապես անելանելի իրավիճակ է ստեղծվում»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը վստահեցնում է, որ Հանրապետականը շարժվում է «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով. «Ես չգիտեմ, իրենք թեկնածու առաջադրելու են, թե՝ չէ, բայց որոշել են այդ ջրհեղեղը ստեղծեն»:

Նրա խոսքով՝ իրենք դեռ չեն որոշել իրենց թեկնածուին, սակայն դա կլինի 30 տարին լրացած անձ:

Դավիթ Խաժակյանը նորից շեշտեց, որ այս որոշումը հատուկ են ՀՀԿ խմբակցությունում ընդունել, որպեսզի խառնաշփոթ իրավիճակ ստեղծեն քաղաքպետի ընտրությունների շուրջ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Տնաշեննե՛ր, ՓԻԱՌ եք անում՝ արե՛ք, բայց այս ձևո՞վ…

Պարզվում է՝ հեղափոխական իշխանություներն երկար պրպտումներից հետո վերջապես «գտել են» հայ թոշակառուների երջանկության հիմնական բանաձևը: …