Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հուլիսի 13, 2018 - Օրվա արխիվ

Կրեմլում բացահայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձեւաչափը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կմեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացվի նախագահական պալատում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը նաեւ պատմել է լրագրողներին, թե ինչ ձեւաչափով են անցկացվելու բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում»,-նշել …

Կարդալ »

Մահացել է Լուսիկ Ագուլեցին

Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է նրա ֆեյսբուքյան էջում: Սիրված նկարչուհին 72 տարեկան էր: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է: Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջեւանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 …

Կարդալ »

Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել

Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ: Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու կապակցությամբ ծախսվել է մոտ 29 մլն դրամ: Հուլիսի 2-ին Երևանում …

Կարդալ »

Պակիստանի նախկին վարչապետն ու նրա դուստրը ձերբակալվել են Լահորի օդանավակայանում

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆն ու նրա դուստրը՝ Մարիամ Նավազը ուրբաթ ձերբակալվել են երբ արտերկրից հայրենիք էին վերադարձել, հայտնում է Associated Press գործակալությունը։ Շարիֆն իր դստեր՝ Մարիամ Նավազի հետ ժամանել է Լահորի օդանավակայան, որտեղ իշխանությունների հրահանգով անվտանգության ուժերը կանխում էին նախկին վարչապետի կողմնակիցների զանգվածային ելույթները։ Հուլիսի 6-ին Պակիստանի մայրաքաղաքի հակակոռուպցիոն …

Կարդալ »

Պակիստանի հարավ- արևմուտքում ահաբեկչության զոհերի քանակը հասել է 128-ի

Պակիստանի հարավ- աևմուտքում Բելուջիստան նահանգում ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Agence France-Presse-ը։ Ավելի վաղ հայտնել են 70 զոհվածների ու 120 վիրավորների մասին։ Մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր կազմակերպել Մասթունգ օկրուգում՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախօրեին ընտրողների հանրահավաքի անցկացման վայրից ոչ …

Կարդալ »

Պատահար Նորագավիթում. զոհ կա

Երեւանի Նորագավիթ թաղամասում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ …

Կարդալ »

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին, որը Բեռլինից վերադառնում էր Մոսկվա: Այս մասին ուրբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում:«Boeing-737 ինքնաթիռի անձնակազմը նախօրեին երեկոյան «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի կատարելիս հայտնել էր օդանավին մոտ սպասվող հզոր կայծակի կապակցությամբ մտավախությունների մասին»,- հայտնել է աղբյուրը: Ըստ օդաչուների՝ ինքնաթիռին կարող էր հարվածել կայծակը:Չնայած …

Կարդալ »

Թրամփ․ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ- ի ու Մեծ Բրիտանիայի ավանդաբար առանձնահատուկ համարվող փոխհարաբերությունները այս պահին «ամենաբարձր մակարդակի վրա են»։ Այս մասին Սպիտակ տան առաջնորդը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է վարչապետ Թերեզա Մեյի հետ Չեքերս նստավայրում ուրբաթ կայացած բանակցություններին։ Թրամփը շեշտել է, որ «եթե կատեգորիա …

Կարդալ »

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել Հարավային Սուդանին զենք մատակարարելու արգելքի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգո սահմանելուն: ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9 անդամ, 6-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Հարավային Սուդանում ծայրահող ծանր իրավիճակ է, …

Կարդալ »

Նահապետ Գեւորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը

Նահապետ Գեւորգյանը դուրս է եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Այս լուր NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կուսակցության անդամ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ Գեւորգյանը դիմումը մի քանի օր առաջ է ներկայացրել, այն իր մոտ է, սակայն չհայտնեց, թե ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը դուրս եկել: Source: X

Կարդալ »