Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Բրեդ Շերմանը շարունակում է պահանջել, որ Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագիր կնքվի

Բրեդ Շերմանը շարունակում է պահանջել, որ Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագիր կնքվի

ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կրկին կոչ է արել պետական գանձարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին աշխատել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային պայմանագիր կնքելու հարցի շուրջ, որը կվերացնի կրկնակի հարկումը եւ դրանով կնպաստի ներդրումների հարցում գլխավոր արգելքի վերացմանն ու կօգնի երկկողմ թափանցիկ հարաբերությունների կայուն զարգացմանը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Հուլիսի 12-ին Հանձնաժողովի նիստում Շերմանը հիշեցրել է քարտուղար Մնուչինին իր պարտավորության մասին՝ առնվազն մեկ հարկային իրավաբանի 28 ժամ ծրագրի շուրջ աշխատել տալ, ինչը համընկավ ներկայացուցիչներ Շերմանի եւ Դեյիդ Վալադաոյի կազմած կոնգրեսական նամակի համաստորագիրների քանակի հետ, որով պահանջում են փոխարինել հնացած սովետի ժամանակների ԱՄՆ-ԽՍՀՄ պայմանագիրը: Նամակը ստորագրեցին 31 ներկայացուցիչներ:

Շերմանը նշել է, որ աշխատանքները չեն սկսվել եւ դա պալատի մեղքով չէ: Հայաստանի կառավարությունը կտրուկ թռիչք է կատարել դեպի ժողովրդավարացում, որը շատերն են ողջունում: Նա համոզված է, որ Երեւանում կրքերը հանդարտվելուն պես Հայաստանի կառավարությունը կդիմի իրենց՝ հավատարիմ մնալով թափանցիկության մոդելին, որը պահանջվում է իրենց հարկային պայմանագրով:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Շերմանին ԱՄՆ-Հայաստան հարկային պայմանագրի ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի համար, որով կվերացվի կրկնակի հարկումն ու Հայաստանը կդառնա ներդրումների համար գրավիչ երկիր:

«Այս պայմանագրի արժեքը շատ ավելին է, քան սպասվող երկկողմ ֆինանսական ձեռքբերումները: Դրա ընդունումը կամրապնդի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները, Հայաստանը կկապի Արեւմուտքի հետ՝ Երեւանին տալով ավելի մեծ ռազմավարական հնարավորություններ եւ անկախություն տարածաշրջանային ուժերի հետ շփման գործում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականների Դեւիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը եւս 29 կոնգրեսականների հետ կոչ էին  արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին, հետեւաբար այն չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաեւ հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան.armeniasputnik

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան …