Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Գերմանիայից արտաքսված՝ բեն Լադենի թիկնապահին դատարանի վճռով Գերմանիա կվերադարձնեն

Գերմանիայից արտաքսված՝ բեն Լադենի թիկնապահին դատարանի վճռով Գերմանիա կվերադարձնեն

Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ նախկին թիկնապահ Սամի Ա․-ն, որին հուլիսի 13-ի առավոտյան Գերմանիայից Թունիս են արտաքսել, վերադարձնելու են Գերմանիա, հայտնում է DW-ն։

Հյուսիսային Ռեյն- Վեսթֆելիայում միգրացիայի ու փախստականների գործերով գերատեսչությունը, որը պատասխանատու էր Սակի Ա-ի արտաքսման համար, «պարտավոր է անհապաղ նրան վերադարձնել Գերմանիա իր միջոցներով»,- ասվում է Հելզենկիրխենի վարչական դատարանի վճռում։

Դատարանը վճռել է, որ արտաքսումը «կոպտորեն հակասում է օրենքին ու խատում է իրավական պետության հիմնարար սկզբունքները», քանի որ Սամի Ա․-ին կարող են հայրենիքում կտտանքների ենթարկել։

Տղամարդու արտաքսման որոշումը կայացրել էր միգրացիայի ու փախստականների հարցերով գերատեսչությունը, բայց տղամարդն այդ որոշումը բողոքարքել էր դատարանում։ 42-ամյա թունիսցին հուլիսի 13-ի առավոտյան ժամը 7-ին էր մեկնել Դյուսելդորֆի օդանավակայանից, իսկ դատարանը առավոտյան 8։27-ին էր  գերատեսչությանը հայտնել Սամի Ա․-ի արտաքսման արգելքի մասին։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ո՞ւմ եւ ինչպես են բաժին հասնում պետական սահմանափակ ռեսուրսները. ՏՄՊՊՀ բացահայտումները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական …