Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Տնտեսություն / ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը:

Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ:

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային …