Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Պատահարներ / Վրաստանում Ադրբեջանից մարմնավաճառին ձերբակալել են շորթման մեղադրանքով

Վրաստանում Ադրբեջանից մարմնավաճառին ձերբակալել են շորթման մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 39-ամյա քաղաքացուհու անձնական գաղտնիքի հանդեպ ոտնձգության եւ շորթման մեղադրանքով: Այս մասին նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Քննության տվյալներով՝ մեղադրյալ Ս. Զ.-ն ժամանակավորապես ապրել է Մառնեուլիում եւ մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա իր հաճախորդի՝ բիզնեսմեն, Թուրքիայի քաղաքացի Ա. Ա.-ի հետ ինտիմ կապի ժամանակ կատարել է թաքնված տեսանկարահանում: Ադրբեջանի քաղաքացուհին սպառնացել է, որ հոլովակը համացանցում կհրապարակի, եթե Ա. Ա.-ն իրեն խոշոր գումար չվճարի:

Ոստիկանությունը Ս. Զ.-ին ձերբակալել է փողը փոխանցելու պահին:

Ձերբակալված ադրբեջանուհուն սպառնում է 4-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Բացահայտել եւ ձերբակալել են. «օրենքով գող» Դաթո Աղժաբեդինսկին արտաքսվել է Ուկրաինայից

Ուկրաինայում երկու ամսվա մեջ երկրորդ անգամ արտաքսել են «Դաթո Աղժաբեդինսկի» մականունով «օրենքով գողին»: ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում …