Սկիզբ / Պատահարներ / Սքոթլանդ Յարդը Էյմսբերիի միջադեպի ավելի քան 400 իրեղեն ապացույց է հավաքել

Սքոթլանդ Յարդը Էյմսբերիի միջադեպի ավելի քան 400 իրեղեն ապացույց է հավաքել

Լոնդոնի ոստիկանության քննիչները արդեն ավելի քան 400 իրեղեն ապացույց են հավաքել, որոնք կապ ունեն Էյմսբերիում բրիտանացիներ Դոն Սթյորջեսի եւ Չարլզ Ռոուլի նյարդակաթվածահարող նյութով թունավորման միջադեպի հետ:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանմանը, որը վարում է այս քննությունը:

«Այսօրվա դրությամբ Էյմսբերիի միջադեպի քննության շրջանակում առգարվվել է ավելի քան 400 իրեղեն ապացույց, որոնց զգալի քանակությունը պոտենցիալ վարակված է, դրանք ուղարկվել են Փորթոն Դաունի ռազմական գիտատեխնիկական լաբորատորիա անալիզ անցկացնելու: Այդ ապացույցների մեջ է մտնում փոքրիկ շիշ, որն առգրավվել է Էյմսբերիի Մագրլթոն ռոուդի բնակարանից, եւ որը, ինչպես կարծում են քննիչները,  Չարլիի եւ Դոնի թունավորման աղբյուրն է»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ «աշխատանք է տարվում պարզելու՝ այս նյարդակաթվածահարող նյութն արդյոք այն նույն խմբաքանակի՞ց է, որն օգտագործվել է մարտին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների վրա հարձակման ժամանակ»:

«Սա քննչական խմբի իրականացրած քննության հիմնական ուղղությունն է մնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Էյմսբերիում Չարլզ Ռոուլին եւ նրա ընկերուհի Դոն Սթյորջեսին կրիտիկական վիճակով հոսպիտալացրել էին: Հուլիսի 8-ի երեկոյան Սքոթլանդ Յարդը հայտնել էր, որ Սթյորջեսը մահացել է: Քննիչները գործ են հարուցել սպանության մեղադրանքով: Ինքը Ռոուլին ժամանակի ընթացքում գիտակցության էր եկել եւ ոստիկանության կողմից հարցաքննվել էր:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Առաջին տպավորությունն, որն ինձ մի քիչ զարմացրեց, դա Աննա Հակոբյանի ջինսե տաբատն էր և սպիտակ վերնաշապիկը. Հայկուշ Նազինյան

ԻՆՉՊԻՍԻՆՆ ԷՐ ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ Շատ էի ցանկանում տպավորություններս ու խոհերս կիսել …