Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Պատահարներ / Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Շանհայի ափերի մոտ լույս կիրակի գիշերը բեռնատար նավ է խորտակվել, միջադեպի հետեւանքով անձնակազմի 10 անդամ է անհետ կորել, երկար ժամանակ շարունակվող փրկարարական գործողություններից հետո նրանց ճակատագիրն անհայտ է մնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շունցյան 2» բեռնատար նավը խորտակվել է Հուանպու գետի գետաբերանում Ուսունկոու նավանագստի մոտ մեկ այլ բեռնատար նավի  բախվելու հետեւանքով։ Ներկայումս հայտնի չէ՝ երկրորդ նավի վրա մարդիկ եղե՞լ են եւ ի՞նչ կամ ո՞ւմ պատճառով է բախումը տեղի ունեցել։

«Շունցյան 2» նավը տեղափոխում էր պողպատի շուրջ 3 տոննա գլանակ։ Նավի վրա անձնակազմի 13 անդամ է եղել։ Ներակյումս հաջողվել է փրկել 3 հոգու, նրանց բժշկական օգնություն են ցուցաբերել։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ» բեռնատարը բախվել է ծառին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 03:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին …