Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում. Պաշտպան

Կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում. Պաշտպան

Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

«Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում: Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով»,- ասված է հայտարարությունում։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Երկիր ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ պաշտոնավարումը

Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` …