Հինգշաբթի , Հունիսի 20 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Նախորդ կառավարությունում հակակոռուպցիոն հանձնաժողովը բավականաչափ անկախ չէր. Սվիտալսկի

Նախորդ կառավարությունում հակակոռուպցիոն հանձնաժողովը բավականաչափ անկախ չէր. Սվիտալսկի

Եվրամիությունը բազմիցս խոսել է Հայաստանում կոռուպցիոն ռիսկների մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք միակ կազմակերպությունն ենք, միակ արտասահմանյան դոնորն ենք, որը 2017 թվականին ֆինանսավորեց կոռուպցիայի դեմ հանրային քարոզարշավ։ Երկրորդ՝ ԵՄ–ն խստագույնս է գործում մեր գումարներով կոռուպցիոն դեպքերի բացահայտման հարցում։ Ես չեմ կարող մտաբերել մի միջազգային դոնորի Հայաստանում, որն այսքան խիստ է կոռուպցիոն դեպքերի բացահայտման եւ թափանցիկության առումով։ Մենք երբեք չենք փորձել թաքցնել, որ մեր գումարներից ինչ–որ մաս յուրացվել է։

Մենք նաեւ ՀՀ միակ դոնորն ենք, որ մեր համագործակցության մեջ ներառել ենք հակակոռուպցիոն կետ»,-հայտարարեց Սվիտալսկին:

Նա ընդգծեց, որ նախորդ կառավարությունն իրենց ասում էր, որ վարչապետին առընթեր գործող հակակոռուպցիոն հանձնաժողովը բավականաչափ անկախ է հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնելու համար. «Մենք հրաժարվեցինք, որովհետեւ մենք այն անկախ չէինք համարում։ Միայն նոր մարմինը, որը նոր կառավարությունը նախատեսում է հաստատել որպես համապարփակ գործակալություն, այն է, ինչ մենք տարիներ շարունակ պաշտպանել ենք»,–նկատեց դեսպանը։

Սվիտալսկին հայտնեց, որ կառավարությանը իրենք գումար չեն տրամադրում, այլ ծրագրներն են ֆինանսավորում. «Կա նաեւ այն թյուրըմբռնումը, թե մենք գումարը տալիս ենք կառավարությանը։ Մենք կառավարությանը գումար չենք տալիս, մենք ծրագրեր ենք ֆինանսավորում»։   

Սվիտալսկին շեշտեց, ԵՄ–ն դատարկ խոստումներ չի տալիս. «Բոլոր բարձր խոստումները կփոխակերպվեն հստակ ծրագրերի։ Մենք կառուցողական ենք դրանք իրականացնելու համատեքստում»։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Վարչապետը ԱԱԾ պետին հանձնարարեց լրջագույնս զբաղվել ֆեյքերով, համացանցում կառավարության դեմ իրականացվող մանիպուլյացիաներով: Հասկանալի է, որ …