Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հուլիսի 17, 2018 - Օրվա արխիվ

Աշխարհը «տարօրինակ եւ անորոշ ժամանակներ» է ապրում. Բարաք Օբամա

Աշխարհը «տարօրինակ եւ անորոշ ժամանակներ» է ապրում, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին գրում է AFP-ն: Յոհաննեսբուրգում ելույթ ունենալով Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Օբաման նշել է, որ «վախի քաղաքականությունն» ավելի ու ավելի է տարածվում առաջնորդների միջոցով, որոնք անտեսում են …

Կարդալ »

Պոմպեոն հանդես կգա Ռուսաստանի հարցով Կոնգրեսի լսումներին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմասնակցի Կոնգրեսի լսումներին Ռուսաստանի շուրջ քննարկումների համար։ Այս մասին հայտնել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերը։ Նա չի նշել լսումների անցկացման ժամկետները, միայն հայտնել է, որ դրանք կկայանան հաջորդ շաբաթ, փոխանցում է Reuters-ը։ Նշենք, որ ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է …

Կարդալ »

ԵՄ-ն սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար

Եվրամիությունը սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը հաջորդ տարվա հունիսին ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու համար: Այս տարվա հունիսին ԵՄ-ն առնվազն մեկ տարով հետաձգել է Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցություններն այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Նիդերլանդները պահանջել են ավելի շատ բարեփոխումներ իրականացրել կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում: …

Կարդալ »

Մակրոնը չի բացառել մինչեւ 2025 թվականը ԵՄ-ին Սերբիայի անդամակցությունը

Սերբիան արագ տեմպերով շարժվում է դեպի Եվրամիության անդամակցություն եւ կարող է մինչեւ 2025 թվականը դառնալ համայնքի անդամ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում սերբ գործընկերոջ՝ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դրա համար, Մակրոնի խոսքով, անհրաժեշտ է կատարել դրված բոլոր պայմանները: «Ես այս հարցում ձեւականությունների …

Կարդալ »

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ սխալվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ վրիպակ է թույլ տվել, հաղորդում է Reuters-ը: Թրամփի խոսքով՝ ինքը ցանկացել է ասել, որ պատճառներ չի տեսել, ըստ որոնց Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Նա ընդգծել է, որ լիարժեք վստահում է ԱՄՆ …

Կարդալ »

Հայաստանում բիզնեսի ավտոմատացմանը խանգարում է մրցակցության ցածր մակարդակը․ 4PlP-ի տնօրեն

Հայաստանում բիզնեսի ավտոմատացմանը խանգարում է էժան աշխատուժը եւ շուկայական մրցակցության ցածր մակարդակը։ Այսպիսի տեսակետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 4PlP ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Ավդիշյանը Երեւանում կայացած բիզնեսի ավտոմատացման առաջին BeAutomated 2018 ցուցահանդեսի ժամանակ։ Նրա խոսքով, հայկական ընկերությունները հեշտությամբ չեն գնում նորարարական լուծումների եւ բիզնես գործընթացների ավտոմատացման …

Կարդալ »

Ողբերգական վթար Շիրակի մարզում. 1 զոհ, 1 վիրավոր կա

Շիրակի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 22։10-ի սահմաններում ԳԱԶ 31 029 մակնիշի 35 QS 493 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի Ջրաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 60 մետր գլորվել ձորը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով 1 …

Կարդալ »

«Օդից փողն» այլեւս եթերում չէ. Արայիկ Հարությունյանն արձագանքել է բողոքներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հաղորդման դեմ բողոքներին: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: ««Օդից փողն» այլևս եթերում չէ: Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են …

Կարդալ »

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն ազատման դիմում է գրել

Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում …

Կարդալ »

Սենատում դեմոկրատների առաջնորդը կոչ է անում Թրամփի եւ Պուտինի հանդիպման առիթով լսումներ անցկացնել

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ անհապաղ լսումներ կազմակերպել՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այս մասին հաղորդում է AP-ն: Նրա խոսքով՝ ամերիկացի ժողովուրդն արժանի է, …

Կարդալ »