Շաբաթ , Նոյեմբերի 17 2018

Հուլիսի 18, 2018 - Օրվա արխիվ

ԱՄՆ-ն կարող է առեւտրային համաձայնագիր կնքել Մեքսիկայի հետ

ԱՄՆ-ն կարող է առեւտրային համաձայնագիր կնքել Մեքսիկայի հետ, ապա առանձին համաձայնագիր՝ Կանադայի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խիստ կասկածի տակ դնելով Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) ապագան, փոխանցում է Reuters-ը։ «Մենք շատ լավ կապեր ունենք Մեքսիկայի եւ նրա նոր նախագահի հետ՝ առեւտրի համաձայնագրի հետ կապված»,-ասել է …

Կարդալ »

Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի կնքումը կարող է որոշակի ժամանակ պահանջել․Պոմպեո

Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի կնքումը կարող է որոշակի ժամանակ պահանջել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` հաստատելով, որ պատժամիջոցները առաջիկայում եւս կշարունակվեն գործել, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան հաստատել է միջուկային զենքից հրաժարվելու իր հանձնառությունը եւ առաջընթաց է գրանցվել 1950-53 թթ. Կորեական պատերազմում զոհված …

Կարդալ »

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի՝ Մարմարների 2-րդ թաղամասի  ջրամատակարարումը։   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Source: X

Կարդալ »

Լիբանանի խորհրդարանը քննարկում է բժշկական նպատակներով կանաբիսի օրինականացման հարցը

Լիբանանի խորհրդարանը քննարկում է բժշկական նպատակներով կանաբիսի օրինականացման հարցը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին, հաղորդում է Reuters գործակալությունը: «Լիբանանի խորհրդարանը պատրաստվում է ուսումնասիրել եւ ընդունել բժշկական նպատակներով կանաբիս աճեցնելու մասին օրինագիծ՝  ինչպես դա արել են բազմաթիվ եվրոպական երկրներ եւ որոշ ամերիկյան նահանգներ»,-ասել է խոսնակը Բեյրութում ԱՄՆ դեսպանի …

Կարդալ »

Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար ավտոբուսն ու ԿԱՄԱԶ-ը (ֆոտո)

Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչ 53-ամյա Արմեն Գեւորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու ԿԱՄԱԶ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Բախման հետեւանքով ԿԱՄԱԶ-ը …

Կարդալ »

Ուղեւորը նկարահանել է ինքնաթիռի կործանման պահը եւ ողջ մնացել

Հարավաֆրիկյան Պրետորիայի մոտակայքում երկու շարժիչով ուղեւորատար CV340 ինքնաթիռ է կործանվել, ուղեւորներից մեկը հեռախոսի տեսախցիկով նկարահանել է կործանման պահը եւ ողջ է մնացել, փոխանցում է ՌԲԿ-ն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռի թեւի տակից բոց ելնում, իսկ ինքնաթիռը կործանվում է։ Ինքնաթիռի կործանումից հետո էկրանը դառնում է սեւ, սակայն տեսանյութը չի …

Կարդալ »

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 50-ամյա կինը կախվել է անասնագոմում

Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին կեսօրին ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել Սեւանի շտապօգնության հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի …

Կարդալ »

Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանը դեռեւս ԱՄՆ-ին թիրախ է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանը դեռեւս ԱՄՆ-ին թիրախ է համարում, փոխանցում է AP-ն: Պատասխանելով լրագրողների հարցին, թե գտնում է նա արդյոք, որ ՌԴ-ն դեռեւս տրամադրված է ԱՄՆ-ի դեմ, Թրամփը շարժել է գլուխը եւ ասել․ «Ոչ»։ Նրա խոսքով, ոչ մի ամերիկյան նախագահ այնքան «կոշտ» չի …

Կարդալ »

Էքսկլյուզիվ հարցազրույց «Ոսկե ծիրան 2018»-ի գլխավոր մրցանակակիր Ռոման Բոնդարչուկի հետ

Մրցանակները նպաստում են նոր կինոնախագծերի մեկնարկին ու իրագործմանը․ ավելի հեշտ է դառնում հավաքել լավ թիմ, երբ մարդիկ սկսում են քեզ վստահել եւ աջակցել՝ տեղյակ լինելով նախորդ ֆիլմերի մասին։ «Հրաբուխի» նկարահանումների ժամանակ «Ուկրաինացի շերֆիներ» ֆիլմի հաջողությունն այդ առումով շատ նպաստեց․ այն արդեն ներկայացվել էր «Օսկար»-ի, մեր առջեւ տարատեսակ դռներ էին բացվում, …

Կարդալ »

Վիեննայում մետրոյի ուղեւորներին 14 հազար անվճար դեզոդորանտներ են բաժանել

Ավստրիայի մայրաքաղաքի իշխանությունները հատուկ արշավի շրջանակում մետրոյի ուղեւորներին 14 հազար անվճար դեզոդորանտներ են բաժանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջոցառումը գլխավորել է տրանսպորտի հարցերով քաղաքային մարմնի խորհրդատու Ուլի Սիման: Այսպես կոչված «սառեցնող փաթեթը» ստանալու հնարավորություն ունեին մայրաքաղաքի մետրոյի U6 գծի ուղեւորները։ Նվերը փոքր փաթեթավորմամբ է՝ մետրոյի քարտեզով եւ «ավելի շատ վստահություն …

Կարդալ »